Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Ղեկավար

Արոմա հաուզ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 08.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Aroma House-ը շուկայում ներկայացնում է ավտոմեքենաների տարատեսակ աքսեսուարներ, մեքենայի և տան համար նախատեսված օդի թարմեցուցիչներ։ Ապրանքերնը ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես փոքրիկ տաղավարներում, այնպես էլ սուպերմարկետներում, և մասնագիտացված խանութ սրահներում։ Մենք փնտրում ենք վաճառքի ղեկավարի աշխատանքային պրոցեսները բարելավելու, նոր հաճախորդների ներգրավելու և վաճառքները մեծացնելու համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել վաճառքի թիմի աշխատանքները;
  • Վերահսկել արդեն իսկ գործող վաճառքները և ներգրավել նոր գործընկերների;
  • Պահպանել և զարգացնել գործարար հարաբերությունները ներկա և հետագա գործընկերների հետ;
  • Ներկայացնել և դիրքավորել ապրաքանիշը առևտրային կետերում;
  • Պարբերաբար այցելել առևտրային կետեր ընդունելու նոր պատվերներն ու պարզելու առկա խնդիրները;
  • Անհրաժեշտության դեպքում կատարել ակցիաների ու զեղչային համակարգերի մշակում և պլանավորում;
  • Ներկայացնել առաջարկներ և ստանձնել պատասխանատվություն վաճառքի թիմի արդյունքների ընդլայնման համար։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (պարտադիր);
  • Վարորդական իրավունք և անձնական մեքենայի առկայություն;
  • Բանավոր հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ;
  • Թիմի հետ աշխատելու հմտություններ;
  • Պատասխանատվություն, կայունություն և հետևողականություն աշխատանքում;
  • Նախաձեռնողականություն, զարգանալու և զարգացնելու մեծ ձգտում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 5-6 օր, 10:00-19:00

Կազմակերպությունն առաջարկում է՝

  • Մրցակցային տոկոսագումար
  • Զարգանալու և աճելու լայն հնարավորություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Ծանոթացել եմ հաստիքի նկարագրին և համապատասխանում եմ նշված պահանջներին։ *

Այս դաշտը պարտադիր է

Ունեմ վարորդական իրավունք, ավտոմեքենա և պատրաստ եմ այն օգտագործել աշխատանքում։ *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում