Վաճառքի բաժնի աշխատակից
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
27.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» Ընկերության վաճառքի բաժնում պահանջվում է գրասենյակային աշխատակից՝ հեռախոսով և սոց․ ցանցերի միջոցով նոր հաճախորդներ ներգրավելու, ինչպես նաև վաճառքի բաժնին տարբեր հարցերի մասով աջակցություն տրամադրելու համար։
Պարտականություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ հեռախոսով և սոց․ ցանցերի միջոցով
- Տրամադրել հաճախորդներին հստակ տեղեկատվություն ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու մասին
- Փորձել բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքները
- Տալ հաճախորդներին խորհուրդներ և օգնել ընտրության հարցում
- Ապահովել կազմակերպության վաճառքի աճը
- Պատասխանել հեռախոսով և սոցիալական հարթակներում տրվող հարցերին
- Հավաքագրել պատվերները
- Պահպանել դրական երկարաժամկետ հարաբերություններ գործընկերների և հաճախորդների հետ
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն
- Պատասխանատվության զգացում, ազնվություն և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ, ժամերը՝ 09։00-18։00
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: