Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող/ուհի-Խորհրդատու

Kärcher LLC

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 01.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Kärcher Armenia» -ն հանդիսանում է լվացման և մաքրման սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Alfred Kärcher GmbH & Co.KG» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Կազմակերպությունը փնտրում է վաճառող-խորհրդատու՝ իրականացնելու ապրանքների վաճառք, հաճախորդների ներգրավում, դրական գործնական կապերի հաստատում և պահպանում հետագա վաճառքների իրականացման համար:

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը,
  • Կատարել գանձապահական աշխատանքներ,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Իրականացնել և խթանել ապրանքների վաճառքը,
  • Ներկայացնել ապրանքները պատշաճ կերպով,
  • Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին,
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը և մաքրությունը խանութ-սրահում:

Պահանջներ

  • Լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ ֆիքսված և հավելյալ բոնուսներ:

Դիմումներն ուղարկել էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում