Վաճառողուհի-գանձապահ
ԱՐՏ ԳԼՈԲԱԼ ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
05.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
«Արտ Գլոբալ» Ընկերությանը անհրաժեշտ է իգական սեռի վաճառող-գանձապահ:
Պարտականություններ
- Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների իրականացում
- Կանխիկի հաշվառում և վերահսկում
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների սպասարկում
- Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ լիարժեք խորհրդատվության տրամադրում
- Վաճառքի իրականացում
- Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Գերպատասխանատվություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Արագ կողմնորոշման հմտություն,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգստյան օր/
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին, կամ դիմել նամակի միջոցով։