Վաճառողուհի
Գրանդ Քենդի ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
09.10.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
<<Գրանդ Քենդի>> ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ վաճառողուհու հաստիքները զբաղեցնելու նպատակով:
15-օրյա աշխատանքային գրաֆիկ:
Աշխատավարձը 97 000 ՀՀ դրամ:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Պարտականություններ
- ապրանքների նախապատրաստում վաճառքին. անվանումների, քանակությունների, գների, ժամկետների և այլ հատկանիշների առկայության ստուգում,
- ապրանքների տեղավորում, դասավորում ըստ դրանց խմբերի, տեսքի, կարգի, գնանշվող պիտակների,
- հաճախորդների սպասարկում. ապրանքների կշռում, փաթեթավորում,
- ցուցափեղկերի ձևավորում և դրանց պատշաճ տեսքի հսկում,
- վերադասի կողմից այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- բարեկիրթ
- աշխույժ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլեկտրոնային հասցեին։