![«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ logo](/upload/logo/966744logo.png)
Վաճառող Խորհրդատու
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.07.2024
Քաղաք`
Վանաձոր
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
«Նոր Տուն » խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուների: Աշխատանքը Վանաձորի մասնաճյուղում է, 6-օրյա գրաֆիկով, ժամերը՝ 9:30-19:00:
Պարտականություններ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում ցանկալի է
Դուք կունենաք՝
- Մրցակցային աշխատավարձ. բոնուսներ
- Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար
Կարող եք ուղարկել Ձեր կենսագրությունը նշված էլ․ հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով: