Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

Timeless LLC

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 01.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

TI'ME-ը փնտրում է Վաճառող-խորհրդատու՝ միանալու իր արագ զարգացող և դինամիկ թիմին։

Պարտականություններ

  • Սպասարկել հաճախորդներին, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ճիշտ ընտրություն կատարելու համար, առաջարկել և ցուցադրել վաճառքում ցուցադրված ապրանքները, տեղեկացնել ապրանքատեսակների հատկանիշների, ինչպես նաև գործող զեղչերի և առաջարկների մասին։
  • Ապահովել Խանութ-սրահում ապրանքատեսակի ճիշտ դասավորվածությունը (մերչենդայզինգ)
  • Հսկել ապրանքների` աշխատանքի համար անհրաժեշտ պաշարի ժամանակին համալրումը, դրանց պահպանումը:
  • Ստուգել ապրանքների անվանումները, քանակը, տեսականին, գինը, փաթեթավորված վիճակը և մակնշման ճշտությունը:
  • Լրացնել և ամրացնել գնապիտակներ, ձևավորել ցուցափեղկերը, պահեստից ստանալ ապրանք, մասնակցել գույքագրման աշխատանքներին:
  • Հետևել ընկերությունում հաստատված վաճառքի և սպասարկման գործընթացին վերաբերվող բոլոր ներքին իրավական ակտերին, կանոնակարգերին և ընթացակարգերին:
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման տեխնիկաների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչի իմացություն (Excel, Word, PPT)․

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում