Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 09.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 150,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա Գրուպ»-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, եռանդուն և շփվող վաճառող-խորհրդատուներին՝ «The Bake House» նորաբաց խանութ-սրահի և «The House» պրեմիում դասի ըմպելիքների և սննդամթերքի խանութ-սրահի թիմը համալրելու նպատակով:

Խանութների հասցեն՝ ք. Երևան, Արշակունյանց, 2:

Պարտականություններ

  • Բարեհամբույր դիմավորել հաճախորդներին և բացահայտել իրենց կարիքները,
  • Լիարժեք ներկայացնել ապրանքատեսակները, ցուցաբերել ապրանքատեսականու լիարժեք իմացություն՝ ներառյալ դրանց ծագումնաբանությունը, գործածությունը, որակական հատկանիշները,
  • Շարունակաբար զարգացնել գիտելիքներն ու արհեստավարժությունը՝ ինքնուսուցումամբ և մասնակցելով ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգներին,
  • Ապահովել ապրանքների դասավորվածությունը, գնապիտակների առկայությունը,
  • Մասնակցել խանութի ապրանքների ընդունման և ցուցադրման աշխատանքներին,
  • Աշխատանքային վայրում դրսևորել ընկերության արժեհամակարգին համապասխանող վարքագիծ, պահպանել ընկերության չափանիշներն ու նորմերը։

Պահանջներ

  • Գրագետ բանավոր խոսք և ազատ հաղորդակցման ունակություն,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Կրթությունը սննդի արդյունաբերության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Կոնֆլիկտների կառուցողական լուծման հմտություններ,
  • Խրախուսվում և գնահատվում են ճշտապահությունն ու ազնվությունը,
  • նախաձեռնողականություն և սովորելու պատրաստակամություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 6 օր/շաբաթական, հերթափոխով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում