Վաճառող Խորհրդատու
Carpisa
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
21.05.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
"Carpisa" -ն աշխատանքի է հրավիրում վաճառող խորհրդատուների:
Պարտականություններ
- պահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների և աշխատողին ամրագրված պլանային ցուցանիշների:
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք;
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում։
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը։
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և թեստավորմանը։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է)
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն:
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն:
- Պատասխանատվության բարձր մակարդակ:
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Օրական 7 աշխատանքային ժամ (ըստ հերթափոխի), վեցօրյա աշխատանքային շաբաթ
- Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին: