Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

Eldorado Armenia

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 08.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էլդորադո» Ընկերությունը իր ցանցի վաճառասրահներում աշխատանքի է հրավիրում ակտիվ և նպատակասլաց Վաճառող-խորհրդատուների

Պարտականություններ

  • Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
  • Հաճախորդների անհատական և բարեհամբույր սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
  • Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետևում,
  • Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում և դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը և համապատասխանությունը,
  • Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
  • Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

  • Գերազանց և արհեստավարժ թիմ,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր
ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում