Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տրանսպորտայի միջոցների աշխատանքների վերահսկողության մասնագետ

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՇԵՆ ապրանքանիշով հայտնի Էֆֆեկտ Գրուպ Փակ Բաժնետիրական Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներքին վերահսկողության մասնագետի, ով պատասխանատու է լինելու Ընկերության Տրանսպորտայի միջոցների աշխատանքների վերահսկողության համար՝ համաձայն ընթացակարգերի և օրենքի: Աշխատանքը անվտանգության և ներքին վերահսկողության բաժնում է:

Պարտականություններ

  • Ուսումնասիրել և վերլուծել տրանսպորտային պարկին առընչվող գործընթացները
  • Հսկողություն սահմանել մեքենաների, պահեստամասերի և վառելիքի օգտագործման վրա
  • Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի և օրենքների
  • Ըստ անհրաժեշտության կատարել գույքագրում
  • Իրականացնել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
  • Զինվորական գրքույկի առկայություն
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
  • Առնվազն 1 տարվա նմանատիպ աշխատանքի փորձ
  • MS Office-ի (Word, Excel) իմացություն
  • ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին, կամ դիմում-հայտ լրացնել ընկերության գրասենյակում, հասցեն՝ Շիրակի 2/5:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում