Տնտեսագետ
ARCON
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
11.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 250,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վաճառքի ծավալների ավելացման հետ կապված մենք փնտրում ենք բացառապես հուսալի, պատասխանատու եւ ուշադիր մենեջերի, ով կարողանում է աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ:
Պարտականություններ
- «Мой склад» ձեռնարկության ավտոմատացման համակարգի վարում (1C պարզեցված տարբերակ)՝ մուտքագրելով ապրանքների մուտքերի, պաշարների, պատվերների, վաճառքի եւ այլ տվյալներ
- Ընկերության մատակարարների և գնորդների հետ փաստաթղթաշրջանառություն։
- Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և վերահսկում:
- Բաղադրիչների համար պատվերների ձևավորման աջակցում։
- Ներկայիս բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության պատրաստում և տրամադրում՝ ֆինանսական վերլուծության համար։
- Այլ առաջադրանքների կատարում ղեկավարի հանձնարարությամբ։
- Ընկերության վերլուծության եւ ֆինանսական համակարգի բարելավման առաջարկներ
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսական կամ ֆինանսական կրթություն
- Նմանատիպ պաշտոնում երկու տարվա փորձ
- 1C վստահ իմացություն եւ փորձ
- Ֆինանսական հաշվետվությունների ձևերի իմացություն, հաշվապահական գիտելիքներ, կառավարչական հաշվառման իմացություն
- Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու ունակություն (բարդ բանաձևեր, ամփոփիչ աղյուսակներ)
- Microsoft Word, Excel, Outlook գերազանց տիրապետում։
- Ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր։
Ողջունելի է
- Խոշոր միջազգային ընկերությունում փորձ
- Անգլերենի իմացություն
Անձնական հատկանիշներ
- Ճշտապահություն, ժամանակի ճիշտ տիրապետում։
- Վերլուծական մտածողության ունակություն:
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների հանդեպ, բարձր աշխատունակություն։
- Տեղեկատվությունը համակարգելու ունակություն։
- Թիմում աշխատելու եւ բոլորի հետ համագործակցելու ունակություն:
- Լավ հաղորդակցման հմտություններ։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանք հարմարավետ գրասենյակում:
- Ամբողջ դրույք։
- Պաշտոնական աշխատանք ՀՀ Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, վճարովի արձակուրդ, այդ թվում նաև հիվանդանոցային:
- Կորպորատիվ բջջային կապ։
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, ժամը 10:00 – 19:00.
- Աշխատավարձի չափը որոշվում է հարցազրույցի արդյունքներում։
- Փորձաշրջան՝ 3 ամիս։