Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական-գործավարուհի

ST Service

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 17.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Էս Թի Սերվիս՛՛ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում արագ կողմնորոշվող և կազմակերպված աշխատակցի՝ տնօրենի օգնականի-գործավարուհու թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Պլանավորել և կազմակերպել տնօրենի օրակարգը, գործնական հանդիպումները,
  • Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը,
  • Կազմել պայմանագրեր և լիազորագրեր, ծանուցել, իրականացնել վերջիններիս կատարման վերահսկողությունը, կատարել տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարականներ,
  • Վարել ընկերության նամակագրությունը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,
  • Ապահովել տնօրենի ընդունարանի պատշաճ սպասարկումը,
  • Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն,
  • Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում