Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Երևանի Շոկոլադի Գործարան»-ը աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի։

Պարտականություններ

  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  • մտից–ելից փաստաթղթերի պատշաճ ձևակերպում, ժամկետների հսկում,
  • ընկերության էլեկտրոնային փոստի հետ կապված աշխատանքների կատարում՝ նամակների ընդունում և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցում,
  • հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
  • գրասենյակում տնտեսական և գրենական պիտույքների առկայության ապահովում,
  • անհրաժեշտ պահանջագրերի կազմում 1С ծրագրով,
  • սույն գործառույթներին առընչվող այլ աշխատանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • համակարգչային ծրագրերի (MS Office, 1C 8.3) լավ իմացություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն,
  • ժամանակի կառավարման հմտություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում