Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 10.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"SKY" սուպերմարկետների ցանցն աշխատանքի է հրավիրում տնօրենի՝ մասնաճյուղի սուպերմարկետը ղեկավարելու համար։

Պարտականություններ

  • Համակարգել սպասարկող անձնակազմի աշխատանքը, վերահսկել սպասարկման չափանիշների պահպանումը, աշխատողների աշխատանքի որակը
  • Մշակել ռազմավարություն վաճառքների խթանման և աշխատակազմի մոտիվացման համար
  • Օժանդակել կազմակերպության վաճառքի կազմակերպմանը և խթանմանը
  • Իրականացնել աշխատանքներ վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ
  • Արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունների իրականացում
  • Կազմակերպել պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացներ, իրականացնել շուկայի մոնիթորինգ
  • Վերահսկել խանութի ընդհանուր գործունեությունը, պլանավորել ընթացիկ աշխատանքները
  • Ստեղծել գործարար հարաբերություններ գործընկերների հետ
  • Հաճախորդների սպասարկման ստանդարտների պահպանում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն վաճառքի և կառավարման ոլորտում
  • Կառավարման փորձ՝ նվազագույնը երկու տարի
  • Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում
  • Համակարգչային գիտելիքներ՝ ''1C''ծրագրի իմացություն
  • Microsoft Office ծրագրերի բավարար իմացություն
  • Արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություն
  • Խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն
  • Ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
  • Աշխատակազմի կառավարման փորձառություն
  • Սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում
  • Հետևողականություն աշխատանքում

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) լուսանկարով էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում