Թիմային Իվենթների Համակարգող
Ինեկոբանկ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Փնտրում ենք թիմային միջոցառումների համար կազմակերպված, ճկուն ու համառ մասնագետ՝ Ինեկոբանկի նորարար թիմին միանալու համար: Համապատասխան թեկնածուն առանցքային դեր կունենա ստեղծարար և ինքնատիպ ձևաչափերի միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար՝ խթանելով աշխատանքային միջավայրում դրական մշակույթի ձևավորումը և պահպանումը:
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Պլանավորել, համակարգել և իրականացնել Բանկի համար մի շարք կորպորատիվ միջոցառումներ՝ թիմբիլդինգներ, տոնական միջոցառումներ, հանրային հանդիպումներ (town hall meetings), և այլն
- Մշակել և իրականացնել մշակութային զարգացման նախաձեռնություններ, նպատակ ունենալով Բանկում խթանել բազմազանություն, ներառական մոտեցում և աշխատակիցների ներգրավվածություն
- Կազմակերպել մշակութային իրազեկման միջոցառումներ, սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ՝ նպաստելով տարբեր հետաքրքրություններ ունեցող աշխատակիցների՝ ամբողջի մաս կազմելուն
- Համագործակցել ներքին շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու գրավիչ և ազդեցիկ կոնտենտ՝ Բանկի բրենդի ներկայացմանը համապատասխան
- Մշակել մուլտիմեդիայի կոնտենտ, այդ թվում տեսանյութեր, հոլովակներ, մոնտաժներ, գովազդներ և PR նյութեր՝ օժանդակելու բանկի մարքեթինգային և PR գործընթացներին
- Հետևել Բանկի կողմից առաջարկվող արտոնությունների փաթեթներին, ապահովել արտոնությունների արդյունավետ հաղորդակցումը աշխատակիցներին և օժանդակել արտոնությունների կառավարման հետ կապված ցանկացած հարցմանը
Պահանջվող որակավորում.
- Լրագրության, մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, լեզվաբանության բակալավրի աստիճան
- Աշխատանքային փորձ (3-4 տարի) միջոցառումների պլանավորման և կառավարման ոլորտում, ցանկալի է կորպորատիվ կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում
- Հայերեն լեզվով գերազանց հաղորդակցման հմտություններ՝ գրավոր և բանավոր
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման բացառիկ հմտություններ՝ առաջադրանքներին առաջնահերթություն տալու և միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու ունակություն
- Ստեղծագործ միտք՝ մանրուքներն անմիջապես նկատելու և հիշարժան մջոցառումներ կազմակերպելու եռանդ
- Ինքնուրույն և համատեղ արագ աշխատելու ունակություն, վերջնաժամկետների պահպանում
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև մայիսի 12: