Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական աջակցման մասնագետ

Ucom

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 07.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ucom ընկերության կարևորագույն նպատակներից է ժամանակակից նորարարությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին: Կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներն ու ինովացիաները` մենք ձգտում ենք ստեղծել ապագայի ծառայությունները:

Մենք փնտրում ենք ակտիվ և հաճախորդակենտրոն մեր նոր թիմակցին, տեխնիկական աջակցման թիմին միանալու համար:

Տեխնիկական աջակցման մասնագետը պետք է զանգերի կամ էլեկտրոնային նամակակագրության միջոցով աջակցի բաժանորդներին ինտերնետի, հեռուստատեսության, հեռախոսների, սարքավորումների հետ կապված հարցերի դեպքում, պատրաստակամ լինի օգնել հաճախորդին ոչ միայն տեխնիկական, այլ նաև ընդհանուր հարցերի առաջացման պարագայում:

Պարտականություններ

  • Արդյունավետ և ժամանակին հեռախոսով պատասխանել բաժանորդների տեխնիկական բնույթի հարցերին,
  • Բացահայտել և լուծել տեխնիկական խնդիրները կապված IPTV, VOIP, FTTH և Mobile Broadband տեխնոլոգիաների հետ,
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ինտերնետ ծառայությունների և սակագների վերաբերյալ,
  • Լուծել բաժանորդների Յուքոմ ծառայությունների հետ կապված խնդիրները հնարավորինս արագ և կարճ ճանապարհով, կամ, անհրաժեշտության դեպքում` փոխանցել համապատասխան բաժիններ,
  • Հետևել բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին,
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին:

Պահանջներ

  • Բարձրագույն/ թերի բարձրագույն տեխնիկական կրթություն (ուսանողները նույնպես կարող են դիմել),
  • Տարրական գիտելիքներ հետևյալ պրոտոկոլների վերաբերյալ՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP,
  • Linux/Unix օպերացիոն համակարգերի իմացությունը ցանկալի է,
  • Անսարքությունների բացահայտման հմտություններ,
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրեր արագ սովորելու ունակություններ),
  • Բջջային սարքերի ծրագրային և ապարատային իմացություն,
  • Հաճախորդների սպասարկման և գրագետ բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի և ռուսերենի վարժ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Զանգերի կենտրոնում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Լարված իրավիճակներում և հերթափոխով աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները վերոնշյալ էլ. հասցեին՝վերնագրի դաշտում նշելով “Տեխնիկական աջակցման մասնագետ”:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում