Սքորինգային համակարգերի վերլուծաբան
Ինեկոբանկ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
19.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Հիմնական պարտականություններ.
- Բանկի վարկավորման նպատակով կիրառվող սքորինգային և այլ համակարգերի մշակում, ներդրում, շարունակական բարելավում և մոնիթորինգ,
- Բանկին ներհատուկ ռիսկերի կառավարման քաղաքականությունների մշակում և ներդրում,
- Բանկին ներհատուկ ռիսկերի բացահայտման, գնահատման, կառավարման մոդելների և այլ գործիքակազմի մշակում, ներդրում, թեսթավորում և վերահսկողություն
- Թղթակից և գործընկեր կազմակերպությունների գծով ընդունելի ռիսկի հաշվարկի մեթոդաբանության և մոդելների մշակում
Պահանջվող որակավորում.
- 1+ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
- Հավանականությունների տեսության, վիճակագրության, ժամանակային շարքերի վերլուծության և մաթ. մոդելավորման իմացություն
- Տվյալների բազաների հետ աշխատանք և դրանցում կիրառվող ծրագրավորման լեզուների իմացություն
- Տնտեսաչափության և Stata/Pytհon/R ծրագրերի իմացություն
- Գիտելիքներ վարկային ռիսկերի կառավարման բնագավառում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office գերազանց իմացություն, մասնավորապես՝ MS Excel, MS PowerPoint, Power BI
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Վերլուծելու ունակություն
- Առողջ դատելու ունակություն
- Թիմային աշխատանք
- Նախաձեռնողականություն
- Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Ապրիլի 19: