Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՍՊԱ-ի և ընդունարանի պատասխանատու

«Ռիբոկ» սպորտային ակումբ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 21.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Reebok սպորտային ակումբը հանդիսանալով տարածաշրջանի նորարարական տեխնիկայով հագեցած սպորտային ակումբներից մեկը ընդլայնվում է և իր թիմ է հրավիրում ՍՊԱ-ի և ընդունարանի պատասխանատուի։

  • ակումբի ընդունարանի և ՍՊԱ-ի աշխատակիցների գրաֆիկների կազմում և աշխատանքի համակարգում,
  • ակումբի հաճախորդների դիմավորում, կարիքների բացահայտում, համապատասխան մասնագետի ներգրավում,
  • հաճախորդներին ՍՊԱ-ի ապրանքատեսականու և ծառայությունների հետ ծանոթացում և վաճառքի իրականացում,
  • հաճախորդների համապատասխան միջակայքում գրանցում,
  • անհրաժեշտության դեպքում առաջին մարզումների դեպքում ուղեկցում, ակումբի կանոնների մասին տեղեկատվության ներկայացում,
  • ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հատկությունների, առանձնահատկությունների ու առավելությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • ՍՊԱ-ի կորպորատիվ վաճառքների խթանման ուղղությամբ համապատասխան գործունեության իրականացում,
  • զանգերին և էլեկտրոնային նամակներին արագ արձագանքում։


Պահանջվող հմտություններ և որակավորում՝

  • հայերեն ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • համակարգչային գիտելիքիների տիրապետում,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • 1C ծրագրի և CRM-ի հետ աշխատելու զարգացած հմտություններ,
  • վաճառքի հմտություններ,
  • թիմում աշխատելու ունակություն։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում