Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ/ SMM specialist

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 04.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է նորարար և կրեատիվ մտածելակերպով սոցիալական մեդիայի մարքեթոլոգի, ով իրականացնելու է սոցիալական ցանցերում Ընկերության ներկայացվածության և ակտիվության ապահովման աշխատանքները:

Պարտականություններ

  • Մասնակցում է սոցիալական մեդիայի առաջխաղացման ռազմավարության մշակմանը՝ հիմնվելով Ընկերության յուրօրինակության, արժեքերի և նպատակների վրա,
  • Մշակում և ներդնում է գործունեության զարգացման նոր գաղափարներ՝ սոցցանցերում Ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով,
  • Ներդնում է արդյունավետ գովազդային արշավներ՝ միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ՝ համաձայն Ընկերությունում առկա ռազմավարության և սահմանված նպատակների,
  • Սոցցանցերում ստեղծում է նոր հաշիվներ, ինչպես նաև վարում է արդեն իսկ առկաները,
  • Իրականացնում է սոցցանցերում Ընկերության հաշիվների ամենօրյա մոնիթորինգ, այդ թվում օրական այցելությունների վերլուծություններ և նամակների վերահսկողություն,
  • Ապահովում է Ընկերության էջերի տեսանելիությունը տարբեր սոցցանցերում, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող հարթակներում՝ Facebook, Instagram, Twitter,
  • Պատրաստում է հրապարակման համար անհրաժեշտ որակյալ կոնտենտներ, այդ թվում ֆոտո, վիդեո և տեքստային նյութեր,
  • Ապահովում է մշտական կապը Ընկերության և նրա հետևորդների միջև՝ մշտապես պատասխանելով հարցադրումներին և վերլուծելով նրանց կարծիքները,
  • Վերլուծում և գնահատում է իրականացված SMM արշավների արդյունավետությունը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ այլ հարակից ոլորտում,
  • Մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
  • SMM աշխատանքային փորձ,
  • Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
  • Սոցցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
  • Նախաձեռնողականություն և կրեատիվ մտածողություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը գրասենյակից է և ամբողջ դրույքով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում