Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարկետինգի և բիզնեսի զարգացման մենեջեր

"Դը Գուրուս" կենսատեխնոլոգիական ընկերություն

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 07.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հիմնադրման օրվանից սկսած՝ 2019 թվականից, «The Gurus»-ը 3 անգամ ավելացրել է աշխատակիցների թիվը և ներկայումս ունի Հայաստանում կլինիկական SAS ծրագրավորողների ամենամեծ և փորձառու թիմը։ Հաջողությամբ անցկացրել ենք SAS BASE ծրագրավորման 22 դասընթաց՝ Հայաստանում ավելի քան 1200 մասնակիցների հետ:

Մենք փնտրում ենք թեկնածուների, ովքեր ունեն լայն տեսլական և հետաքրքրված են իրենց և թիմի ամենօրյա զարգացմամբ և հրավիրում ենք համալրելու «Marketing and Business Development»-ի թափուր հաստիքը։

Պարտականություններ

  • Ձևավորել թվային մեդիա արշավներ, որոնք համահունչ կլինեն բիզնես նպատակներին։
  • Համակարգել թվային բովանդակության ստեղծումը։
  • Վերլուծել թվային տվյալները՝ վեբկայքի օպտիմալացման վերաբերյալ հիմնական առաջարկություններ կազմելու համար։
  • Մշակել համապատասխան առաջարկներ Ընկերության Բրենդի առաջմղման համար:
  • Բանակցություններ վարել նոր Հաճախորդների ներգրավմանն ուղղված՝ հավատարիմ մնալով ընկերության համապատասխան քաղաքականությանն ու ընթացակարգերին։
  • Պոտենցիալ հաճախորդներին կազմակերպության ներկայացում և ներկայացնելու նպատակով պրեզենտացիաների պատրաստում։
  • Պահպանել և բարելավել Գործնական հարաբերություններ ներկա հաճախորդների հետ:
  • Ներկայիս հաճախորդների հետ հաղորդակցության վարում:
  • Աջակցել HR թիմի գործունեությանը։
  • Ընկերության PR և մարքեթինգային գործունեության կառավարում` հիմնականում վեբկայք և սոցիալական հարթակներ` BD հսկողության ներքո։
  • Սոցիալական մեդիայի բովանդակության մշակում, որը կհամապատասխանի Ընկերության վարած քաղաքականությանը։
  • Պատասխանել սոցիալական ցանցերի գրառումներին և հաղորդագրություններին։
  • Մշակել մարքեթինգային ռազմավարություն՝ BD հետ։
  • Ներգրավվել և ստեղծագործական առաջարկներ անել տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ։
  • Ապահովել կայքի և սոցիալական հարթակների տեղեկատվական և իրազեկման նյութերի տեղադրումը։
  • SMM գործունեության իրականացում։
  • Սոցիալական մեդիայում մարքեթինգային աշխատանքների ամսական բովանդակության պլանավորման նախապատրաստում։
  • Առաջարկությունների մշակում՝ սոցիալական հարթակներում մարքեթինգային ռազմավարության համապատասխանեցում՝ օպտիմալ արդյունքների հասնելու համար։
  • Սոցիալական մեդիայի լավագույն փորձի և ի հայտ եկած միտումների մասին մշտապես իրազեկվածություն։
  • Մարքեթինգային քաղաքականությանն առնչվող ներգրավվածություն։

Պահանջներ

  • SMM գործունեության և թվային մարքեթինգի փորձ:
  • Գրաֆիկական դիզայն/մեդիա խմբագրման գործիքների իմացություն:
  • Ստեղծագործական մտածելակերպ։
  • Հաղորդակցման և բանակցելու ուժեղ հմտություններ:
  • Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն։
  • Խնդիրներ լուծելու կարողություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
  • Անգլերենի իմացություն։
  • Բազմակի առաջադրանքներ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ՝ առաջադրանքների առաջնահերթությունը դասավորելու ունակությամբ։
  • Արագ տեմպերով, բարձր ճնշման միջավայրում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում