Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՍՄՄ մասնագետ

Violet

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 03.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  • Մասնակցել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացին, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրմանը,
  • Իրականացնել շուկայի և մրցակիցների վերլուծություն,
  • Google հարթակում banner գովազդների տեղադրում, PPC գովազդ, click գովազդներ,
  • Վարել Ընկերության կայքը, սոցիալական ցանցերում (Facebook, Instagram և այլն) ընկերության էջերը, կատարել նոր գրառումներ, story-ներ, թարմացումներ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և հետևելով այդ պահի թրենդներին,
  • Նպաստել սոցիալական հարթակներում Ընկերության էջերի առաջխաղացմանը,
  • Ժամանակին պատասխանել հաճախորդների հարցերին՝ սոցիալական ցանցերով, հեռախոսազանգով,
  • Տեղեկացնել հաճախորդներին նոր տեսականու, դրա առանձնահատկությունների մասին,
  • Ուսումնասիրել ներմուծվող ապրանքատեսականու առանձնահատկությունները՝ դրանց առաջխաղացումն ապահովելու նպատակով,
  • Այլ աշխատանքներ, որոնք առնչվում են Աշխատողի աշխատանքային գործառույթներին և անմիջականորեն բխում են դրանցից։

Պահանջներ

  • Մարքեթինգի բաժնում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրությանը իմացություն,
  • Փաստաթղթաշրջանառության ու նորմերի իմացություն,
  • ՀԾ, Microsoft Office (Excel, Word) ծրագրերի իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 5-օրյա

Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում