SMM / Կոնտենտ մենեջեր
«Վարդանանց» ՆԲԿ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
SMM մասնագետ / SEO
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
- Ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար։
- Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար,
- Իրականացնել ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն և մոնիթորինգ,
- Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ,
- Վարել և զարգացնել ընկերության սոցիալական օգտահաշիվները (Facebook, Instagram, Twitter, YouTube, Pinterest),
- Պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություններ,
Պահանջներ՝
- Սոցիալական էջերի վարման փորձառություն, սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
- Գովազդի ճիշտ թիրախավորման գործիքների իմացություն,
- Դիզայների հետ աշխատելու ունակություն, ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն (photoshop, illustrator)
- Տարբեր նախագծերի վրա միաժամանակյա աշխատելու հմտություն,
- Հայերեն լեզվի գերազանց , ռուսերեն ու անգլերեն լեզուների գրավոր և բանավոր լավ իմացություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Ճշտապահություն, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն
- Բժշկության և բժշկական ապահովագրության ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն:
- Սովորելու և զարգանալու ցանկություն:
- Հայերենի և առնվազն 1 օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն) գերազանց իմացություն:
Վարձատրություն և աշխատանքային պայմաններ
• Աշխատավարձը՝ կախված թեկնածուի մասնագիտական ունակություններից՝ սկսած 250․000 ՀՀ դրամ (համախառն)
• Լրիվ դրույք:
• Լանչ
• Բժշկական ապահովագրություն
• 5-օրյա աշխատանքային շաբաթ, 40 աշխատանքային ժամ շաբաթական
• Հասցե՝ Վարդանանց 18/1
Դիմելու համար լրացրեք կից ձևը, հաստիք դաշտում նշելով «SMM մասնագետ / SEO»։