Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու/Վաճառքի Մենեջեր/VIP ցանցեր

«ԷսԷռ Ֆուդ» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 04.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Վաճառքի մենեջերի՝ իր անձնական մեքենաներով, ով պատասխանատու կլինի Ընկերության վաճառակետերի զարգացման, վաճառքի ծավալի մեծացման, հաճախորդների հետ ամուր հարաբերությունների ստեղծման համար:

Պարտականություններ

  • Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
  • Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը,
  • Դրսևորել անհատական նախաձեռնություններ՝ մարքեթինգի ուղղությամբ,
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը

Պահանջներ

  • Տարիքը` 20-40
  • Սեռը` արական
  • Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
  • Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Փնտրվող մասնագետները պետք է ունենան գրագետ, կիրթ խոսելու ունակություն, կիրթ պահվածք։
  • Պահանջվող հատկությունները՝ պարտաճանաչություն, կարգապահություն, նախաձեռնողականություն՝ մարքետինգի ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար՝ ընկերության կարգուկանոնի սահմաններում:
  • Մեքենայի առկայությունը պարտադիր է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր. 5 օրյա, Ժ․ 09։00-18։00, շաբաթ և կիրակի հանգիստ:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում