![«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ logo](/upload/logo/16813806logo.png)
Շուկայի զարգացման պատասխանատու (Լոռի)
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Նկարագրություն
Քո մասին
Վաճառքները քո տարերքն է և այդ ոլորտում ունես որոշակի ձեռբերումներ։ Քեզ ոգևորում են արդյունքներն ու պրոդուկտների ներկայացումը տեղական շուկայում, սպառողներին և հաճախորդներին:
Job responsibilities
Պաշտոնի մասին
Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
- Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։
Պարտականություններ
-
Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝
- Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
- Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
- Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
- Իրականացնել գնի վերահսկում
- Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։
-
Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
- Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
- Իրականացնել ակցիաների կազմակերպում,
- Կազմակերպել համտեսներ,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
- Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
- Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
- Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Համառություն,
- Նպատակասլացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սեփական մեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Ինչո՞ւ դիմել
- Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման. Հրաշալի հնարավորություն է ստեղծվում ապագայում դառնալ շուկայի զարգացման պատասխանատու կամ վաճառքի թիմի ղեկավար:
- Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում:
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը և դարձիր մեր թիմի մի մասնիկը։
Համալրման փուլեր՝
- Հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի հետ,
- Հարցազրույց կոմերցիոն տնօրենի հետ
- Մեկամսյա փորձաշրջան կոնկրետ տարածքում:
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: