Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Վենդա ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 19.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 350,000-600,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վենդա (Չայկոֆֆ) ՍՊԸ-ն՝ Եվրոպական բրենդերի մասնավորապես, Չիբո, Գուլլոն, Կրոկո և այլն ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու Երևան քաղաքում արդեն իսկ առկա վաճառակետերի հետ աշխատելու համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ և որակով ցուցադրություն սահմանված ստանդարտներին համապատասխան:
  • Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ:
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն:
  • Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում առնվազն 1-3 տարի,
  • Միջանձնային հարաբերությունների հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
  • Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում