Շուկայի զարգացման պատասխանատու
«ԱՄԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
24.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
350,000-600,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
<< ԱՄԱՌՈ ԳՐՈՒՊ >> ՍՊ Ընկերությանը, որը զբաղվում է բարձրակարգ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքների արտադրությամբ ու վաճառքով, անհրաժեշտ են ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով ,վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, հետաքրքրված, կամային ուժեղ հատկանիշներով շուկայի զարգացման պատասխանատուներ:Մենք ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք տղաների և աղջիկների, ովքեր կմիանան մեզ:
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
- Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան:
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ:
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն:
- Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
- Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր երկուշաբթի - ուրբաթ , ժամեր 09։00 -- 16․30-ն ։