Շուկայի Զարգացման Պատասխանատու
Eldorado Armenia
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
21.12.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Էլդորադո»-ն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի, ով միանալով Ընկերության արհեստավարժ թիմին կապահովի Ընկերության ընդլայնումը միջազգային շուկայում։
Պարտականություններ
- Ուսումնասիրել միջազգային շուկայի պահանջարկը առանձին ապրանքատեսակների մասով՝ վերլուծելով զարգացման և ընդլայնման հնարավորությունները։
- Բացահայտել պահանջվող ապրանքների ձեռքբերման հնարավոր աղբյուրները։
- Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ և ստանալ հաստատում միջազգային շուկայի զարգացման հստակ քայլերի մասով։
- Ապահովել արդյունավետ բանակցություններ պոտենցիալ մատակարարների և գնորդների հետ։
- Կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ մատակարարների և գնորդների հետ՝ նպատակ ունենալով ապահովել վաճառքի կայուն աճը։
- Ապահովել Գործընկերների հետ գործարքների փաստաթղթավորումը՝ համագործակցելով Ընկերության թիմի համապատասխան մասնագետների հետ։
- Վարել համապատասխան հաշվետվություններ բանակցությունների, գնումների և վաճառքների մասով՝ ապրանքատեսակների, գների, ծավալների և այլ առնչվող լիարժեք տեղեկատվությամբ։
- Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/գործընկերների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ գնումների և վաճառքի ոլորտում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից-շաբաթ
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր
Մեր Ընկերության առավելությունները՝
- Գերազանց և արհեստավարժ թիմ,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր
ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: