Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի Զարգացման Պատասխանատու

Baghdar Imex Group

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շուկայի Զարգացման Պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
  • Ներգրավել նոր վաճառակետեր։
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը:
  • Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
  • Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և ցուցանիշներին:
  • Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում։

Պահանջներ

  • Ծխախոտային արտադրատեսակների հետ աշխատանքային փորձը ցանկալի է, իսկ վաճառքներում առնվազն 3 տարվա փորձ։
  • Բարձր պատասխանատվության զգացում։
  • Բանակցելու իմացություն։
  • Վարորդական իրավունք՝ B, C կարգի առկայություն։
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ։
  • Ազնվություն և պարտաճանաչություն։
  • Երևան քաղաքի լավ իմացություն։
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր, ժամեր. երկուշաբթի – շաբաթ, 09:00 – 18:00

Տարիքը՝ 25-45 տարեկան:

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում