Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական Ընկերության Տնօրեն

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 11.02.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շինարարական Ընկերության Տնօրենը պլանավորում և իրականացնում է շինարարական ծրագրերը, հետևում է դրանց առաջընթացին, բյուջեին` համապատասխանեցնելով արժեքը, արդյունավետությունն ու որակը, կոմունիկացիա ունի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ։ Տնօրենը պետք է գերազանց տիրապետի՝

  • Քաղաքացիական, աշխատանքային, հարկային, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությանը։
  • Նորմատիվային իրավական ակտերին։
  • Կազմակերպության տնտեսական և ֆինանսական գործունեության հիմունքներին։
  • Պայմանագրերի կնքման և ձևակերպման կարգին։
  • Աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքներին։
  • Աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոններին:

Պարտականություններ

  • Գործող օրենսդրությանը համապատասխան ղեկավարել Ընկերության շինարարական գործունեությունը կրելով պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների և կազմակերպության գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև իր գործունեության ֆինանսատնտեսագիտական արդյունքների համար։
  • Որպես գլխավոր կապալառու, համաձայն սահմանված օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով, պատշաճ աշխատանքներ տանել պատվիրատուների հետ։
  • Կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, շինարարական միավորների աշխատանքը և արդյունավետ փոխգործակցությունը, ուղղորդել նրանց գործունեությունը Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման, արտադրանքի, ծառայությունների և եկամուտների ավելացմանը։
  • Կազմակերպել և իրականացնել բազմաբնակարան բարձրահարկ շենքերի, բիզնես կենտրոնների, առևտրի կենտրոնների կառուցապատում (մինչև 22 հարկ)։
  • Կազմակերպել և իրականացնել ջեռուցման, հովացման, կոյուղու, ջրի, հոսանքի հաղորդակցման ուղիների կառուցապատում։
  • Կազմակերպել և իրականացնել խոշոր ենթակառուցվածքների կառուցապատում՝ Ճանապարհ, գազատար, էներգետիկ ոլորտ և այլն։
  • Շինարարական գործունեությունը կազմակերպել աշխատանքի կազմակերպման և կառավարման առաջադիմական ձևերի կիրառմամբ, աշխատանքային, ֆինանսական և նյութական նորմատիվների հիման վրա, ուսումնասիրել շուկայի իրադրությունը ծառայության և աշխատանքի որակի և տեխնիկական մակարդակի, դրանց տեխնիկական արդյունավետության բարձրացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով։
  • Կազմակերպել և նախագծել Ընկերության զարգացման հեռանկարային պլանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ ճարտարագիտական)։
  • Ղեկավարման անընդմեջ աշխատանքային փորձ, նվազագույնը 5 տարի՝ շինարարության ոլորտում։
  • Կառավարման ձիրք, եթե չի աշխատել որպես տնօրեն, նվազագույնը 3 տարվա գլխավոր ինժեների և տնօրենի տեղակալի աշխատանքային փորձ։
  • Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն։
  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Վերլուծական մտածելակերպ։
  • Ժամանակի կառավարման հմտություն։
  • Վարորդական իրավունքի առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային բարձր։

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի՝ հանգիստ։

Աշխատանքային ժամեր՝ 09։00–18։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում