Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ աուդիտոր

Byblos Bank Armenia CJSC

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 10.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Բացահայտել և գնահատել Բանկի ռիսկային գոտիները և ներդրում ունենալ ներքին աուդիտի տարեկան պլանը կազմելու գործընթացում,
  • Իրականացնել մասնաճյուղերի թեսթավորման աշխատանքային գրաֆիկով նախատեսված աուդիտոական ընթացակարգերը, ներառյալ խնդիրների բացահայտումն ու սահմանումը, ինչպես նաև ապացույցների վերանայումն ու վերլուծությունը,
  • Իրականացնել հարցազրույցներ, վերանայել փաստաթղթերը, կազմակերպել և անցկացնել հարցումներ, շարադրել ամփոփ զեկույցներ և պատրաստել աշխատանքային փաստաթղթեր,
  • Աուդիտի խնդիրները և աուդիտի կողմից տրվող առաջարկները բացահայտել և փաստաթղթավորել թեմային վերաբերող անկախ դատողության հիման վրա,
  • Աուդիտի և խորհրդատվական ծրագրերի արդյունքները փոխանցել գրավոր կամ բանավոր հաշվետվությունների ձևով,
  • Աուդիտորական աշխատանքների ընթացքում բացահայտված վերահսկողական համակարգի բոլոր թերությունների մասին անմիջապես տեղեկացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարին,
  • Շարունակաբար բարելավել աուդիտորական գործընթացները և ընթացակարգերը,
  • Զարգացնել և պահպանել արդյունավետ հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ,
  • Իրականացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կազմակերպման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում,
  • ACCA/CIA որակավորում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ հավատարմագրված աուդիտորական կազմակերպությունում՝ պատասխանատու կամ նմանատիպ այլ պաշտոնում,
  • Բանավոր և գրավոր անգլերենի վարժ տիրապետում,
  • Արագ ընկալելու կարողություն և ճկունություն,
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ,
  • Դրական և արհեստավարժ վերաբերմունք,
  • Ժամանակը առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն՝ թիրախներին հասնելու նպատակով,
  • Microsoft office ծրագիրն արդյունավետ օգտագործելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում