Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռիսկերի կառավարման բաժնի սկսնակ աշխատակից

Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 06.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Ռիսկերի կառավարման մասնագետը իրականացնում է Վարկային կազմակերպության մասնաճյուղերում և այլ վաճառքի կետերում վարկերի տրամադրման գործընթացի ընթացքում պահանջվող փաստաթղթերի ստուգում, այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով համապատասխանության ստուգում, ռիսկերի գնահատում, կարծիքի տրամադրում, իր իրավասությունների շրջանակում հաստատում կամ մերժում:

Պարտականություններ

  • Կատարել մասնաճյուղերից և այլ վաճառքի կետերից ստացված վարկային փաթեթի վերլուծություն համաձայն ներքին կանոնակարգերի և վարկավորման որոշման կայացում տրված լիազորությունների սահմաններում
  • Վարել աշխատանքներ սահմանված չափանիշներով վարկերի ավտոմատ հաստատման ուղղությամբ
  • Կատարել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն և տալ առաջարկություններ այն ''առողջացնելու'' ուղղությամբ

Պահանջներ

  • ՀՀ օրենքների՝ Վարկային կազմակերպությունների մասին, Կենտրոնական բանկի մասին, Բանկերի մասին, իմացություն
  • Excel ծրագրի իմացություն
  • ՀԾ-Բանկի իմացություն (ցանկալի)
  • Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ցանկալի է
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Արագ որոշումներ կայացնելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:30-16:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում