
(ք.ԳՅՈՒՄՐԻ)Խանութ սրահի մենեջեր
Ռոբերտո Պիրալոֆֆ
Նկարագրություն
Roberto Piraloff-ը աշխատանքի է հրավիրում կազմակերպված և պատասխանատու անձանց ք.Գյումրիում գործող խանութ սրահի մենեջերի պաշտոնում աշխատելու համար:
Պարտականություններ
- Վերահսկել խանութի ընդհանուր գործունեությունը, պլանավորել ընթացիկ աշխատանքները
- Գերազանց սպասարկման շնորհիվ ապահովել հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ
- Որոշել շուկայի պահանջարկը և հանդես գալ առաջարկություններով
- Մշակել բիզնես ռազմավարություն վաճառքների բարձրացման, աշխատակազմի խթանման համար
- Ուսումնասիրել սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա հավաքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Լուծել հաճախորդների սպասարկման հետ կապված խնդիրները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ նշված ոլորտում,
- Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություն,
- Աշխատակազմի կառավարման փորձառություն,
- Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում,
- Վաճառքի ծավալները մեծացնելու կարողություն,
- Ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների իմացություն
- Microsoft Office փաթեթի լավ իմացություն
- Օտար լեզուների իմացությունը ողջունելի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ռեժիմը` 6 օրյա:
Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: