Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պրեմիում հաճախորդների մենեջեր

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 31.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն.

Պաշտոնը ֆինանսաբանկային ոլորտում էական առաջխաղացում է այն անձանց համար, ովքեր փորձառու են հարաբերությունների կառավարման հարցում, լիարժեք տիրապետում են բանկային գործին և պատրաստ են մեր հաճախորդներին տրամադրել բարձրակարգ ֆինանսական և ներդրումային խորհրդատվություն։

Հիմնական պարտականություններ.

  • Կառուցել և զարգացնել հարաբերություններ պրեմիում հաճախորդների հետ՝ ապահովելու նրանց ֆինանսական կարիքների բավարարումը և գոհունակությունը,
  • Մշակել ռազմավարություն՝ ուղղված պրեմիում հաճախորդների ներգրավմանն ու ընդլայնմանը,
  • Հետևել շուկայի միտումներին և ոլորտի զարգացումներին՝ լիարժեք ֆինանսական խորհրդատվություն տրամադրելու համար,
  • Առաջարկել լուծումներ, որոնք համահունչ են պրեմիում հաճախորդների բացառիկ նպատակներին և նախասիրություններին:

Պահանջվող որակավորում.

  • Բանկային ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր է (պրեմիում հաճախորդների հետ աշխատանքային փորձը խիստ ցանկալի է)
  • Բանկային օրենսդրության լավ իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Խորհրդատվական բացառիկ հմտություններ
  • Բանակցելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու ունակություն
  • Բանկային ծառայությունների և գործիքների գերազանց տիրապետում
  • Վերլուծելու ունակություն
  • Ճկունություն
  • Վճռականություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս․թ․ մարտի 31-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում