Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փոխադրման բաժնի համակարգող

Փրայմ Լոջիստիկ Սերվիսիզ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 22.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փրայմ Լոջիստիկ Սերվիսիզ ՍՊ ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ Եվրոպայից և Ասիայից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ։ Կազմակերպությանը անհրաժեշտ է բեռնափոխադրման բաժնի համակարգող՝ բեռների ներկրման և արտահանման գործընթացի կազմակերպման համար։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Պարտականություններ

  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ընթացիկ բեռների վերաբերյալ տեղեկատվության համակարգում
  • Տեղեկատվության պարբերաբար տրամադրում գործընկերներին

Պահանջներ

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Համակարգչային բազային գիտելիքների իմացություն
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
  • Աշխատասիրություն և ճշտապահություն
  • Հաղորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր. Երկուշաբթի - Ուրբաթ, 09:00 - 18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում