Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պոլիմերային արտադրության տեխնոլոգ

AREX Co

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ` 21.12.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պոլիմերային արտադրության տեխնոլոգիական գործընթացների ներդրում և կառավարում։

Պարտականություններ

  • Հումքախառնուրդների պատրաստման գործընթացի վերահսկողություն, չափաբաժինների փոփոխություն հաստատված ստանդարտներին համապատասխան արդյունք ստանալու համար,
  • Արտադրական տարածքների, հոսքագծերի, հիմնական և շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործում, հոսքագծերի և ընդհանուր արտադրական տարածքի սանիտարահիգենիկ պայմանների վերահսկողություն, արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպում,
  • Տվյալ արտադրատեսակի նորմատիվի կազմում, համաձայնեցում,
  • Նոր արտադրատեսակի ստացման դեպքում փորձարկման ընթացքում ծախսված հումքերի քանակներ արձանագրում,
  • Ցանկացած նոր ներկրվող հումքի, որակական և քանակական փոփոխության դեպքում տվյալ արտադրատեսակի նորմատիվի թարմացում և ներկայացում, տվյալ նորմատիվը վերահաստատելու համար,
  • Արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմանների, հոսքագծի ռեժիմների մշակում և հաստատում, դրանց պահպանման վերահսկողության ապահովում և պատասխանատվություն,
  • Հումքերի տեխնիկական կորուստների հաշվառման իրականացում,
  • Արտադրական տեխնոլոգիաների վրա արտաքին գործոնների ազդեցությունների ուսումնասիրում, դրանց բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում,
  • Արտադրական գործընթացի ընթացքում արտադրանքի համապատասխան պարամետրերի ստուգում և գնահատում,
  • Խոտանի տեսակարար կշռի նվազեցմանն և արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Պատրաստի արտադրանքի տեխնիկական պարամետրերի ստուգում,
  • Փորձարկումների և վերջնական ստուգումների արդյունքների համապատասխան մատյանում գրանցում,
  • Յուրաքանչյուր աշխատանքային օր տվյալ արտադրատեսակի ստուգված տեխնիկական պարամետրերի գրանցում համապատասխան գրանցամատյաններում և տեղեկացում Արտադրության ղեկավարին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, (համապատասխան)
  • Պարտադիր աշխատանքային փորձ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • MS Office- ի իմացություն։


Մեր մասին

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող մետաղապլաստե խողովակներ, պլաստմասե տարբեր դետալներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում