Պատասխանատու Ակտուար
«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ`
17.07.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով պատասխանատու ակտուար։
Պարտականություններ
- Ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների (տեխնիկական պահուսներում վերաապահովագրողի մասնաբաժնի) ձևավորման համապատասխանության ստուգում,
- Ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորություններին հաշվարկված ապահովագրավճարների և ձևավորված պահուստների (տեխնիկական պահուսներում վերաապահովագրողի մասնաբաժնի) համարժեքության գնահատում,
- Տեխնիկական պահուստների (տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի) հաշվարկման ժամանակ օգտագործվող տեղեկատվության համարժեքության և որակի գնահատում
- Ընկերության հիմնական տնտեսական նորմատիվների, վերաապահովագրության տարեկան ծրագրի, գործարար ծրագրի, ներդրումային գործունեության համապատասխանության ապահովում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին, դրանց համարժեքության գնահատում` Ընկերության կողմից ապահովագրության պայմանգրերից բխող պարտավորությունների կատարումը ապահովելու տեսանկյունից
- Ապահովագրական սակագների հաշվարկ և հիմնավորում
- «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) և իրավական այլ ակտերով պահանջվող այլ ակտուարական հաշվարկների պատշաճ իրականացման ապահովում
- Խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն, իր գործառույթների մասով, ՍՌՎԳ գործընթացին մասնակցում,
- Գործարար ծրագրի և վերաապահովագրության ծրագրի մասնակցում իր գործառույթների մասով
- Տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվությունների կազմում,
- Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվությունների կազմում,
- Ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) բավարար լինելն արտացոլող հաշվետվությունների կազմում,
- Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվությունների կազմում,
- Ընթացիկ վերլուծությունների իրականացում, անալիտիկ հաշվետվությունների կազմում,
- Ընկերության Խորհրդին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ակտուարական, մաթեմատիկական կամ այլ հարակից ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Գերազանց թվային, մաթեմատիկական, տվյալների վիճակագրական վերլուծության հմտություններ
- MS Excel- ի գերազանց իմացություն, այլ վիճակագրական փաթեթներից օգտվելու կարողություն (SPSS, EViews, Stata, …)
- Խիստ պատասխանատվության զգացում
- Նախաձեռնող և վճռական անձնավորություն
- Կազմակերպչական և աշխատքի ճիշտ պլանավորման ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամեր 09։00ից 18։00
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։