Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ` 05.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ շինանյութ արտադրող ընկերությունը փնտրում է ազնիվ ու պատասխանատու Պահեստապետի օգնականի:

Պարտականություններ

  • Կազմակերպել ապրանքների անվտանգ և անվնաս բարձման-բեռնաթափման աշխատանքներ պահեստում
  • Ընդունել արտադրված պրոդուկտները
  • Իրականացնել և վերահսկել ապրանքների ճիշտ և ժամանակին տեղաշարժը
  • Հետևել պահեստի մաքրությանն ու ապրանքների պատշաճ դասավորվածությանը
  • Պարբերաբար իրականացնել գույքագրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Ազնվություն և պատասխանատվություն
  • Ծանրաբեռնված և սուղ ժամկետներում աշխատելու, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
  • Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը նախընտրելի է

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում