Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ (պատրաստի ապրանքի պահեստում)

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պահեստապետ, ով պատասխանատու կլինի պատրաստի ապրանքների անվտանգ և արդյունավետ ստացման, համակարգման, պահպանման և առաքման կազմակերպման համար՝ բիզնես գործառնությունների և հաճախորդների պահանջարկը ապահովելու համար:

Աշխատանքը ծավալուն է, իրենից ենթադրում է սեզոնին ծանրաբեռնված գրաֆիկ:

Պարտականություններ

  • Կազմակերպել պահեստի աշխատանքները:
  • Հաշվառել պահեստ մուտքագրվող և ելքագրվող հումքերը և/կամ պատրաստի արտադրանքը/ապրանքները:
  • Կազմել և ներկայացնել պահեստի շարժի և հաշվարկների վերաբերյալ հաշվետվություններ:
  • Կազմակերպել մեքենաների բարձման և բեռնաթափման աշխատանքները:
  • Մշտական կապ պահպանել առաքող վարորդների հետ:
  • Համակարգել պահեստի աշխատակիցների աշխատանքները (մոտ 55 աշխատակից):
  • Իրականացնել պահեստի մնացորդի գույքագրում:
  • Ըստ անհրաժեշտության համագործակցել այլ բաժինների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման համար:
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Նվազագույնը 3 տարվա նմանատիպ աշխատանքի փորձ
  • Հաշվարկներ կատարելու, մնացորդային թվեր հաշվարկելու և վարելու ունակություն
  • Շփման և բանակցություններ վարելու հմտություն
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Հասցե: Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից)

Ոլորտ: Արտադրություն

Գրաֆիկ: Աշխատանքը վեցօրյա է, երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30, շաբաթ՝ 9:00-15:00: Աշխատանքի բնույթը ենթադրում է հավելյալ ժամանակով աշխատանք կախված ծանրաբեռնված սեզոնից:

Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրական ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով " Պահեստապետ": Ինքնակենսագրական կարող եք ներկայացնել նաև Էֆֆեկտ Գրուպի գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում