Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օպերատոր

"ALEX RETAIL COMPANY" LLC

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 05.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում օպերատորի, որի աշխատատեղի նպատակը ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և ապահովումն է:

Պարտականություններ

  • Կատարել ճշգրտումներ բոլոր առընթեր բաժինների հետ, հավաքագրել ամբողջական տեղեկատվություն ապրանքի վերաբերյալ, որից հետո անցկացնել այն E-mark և GS1 ծրագրային հարթակ:
  • Ծրագրային մուտքից հետո տպել ներքին և արտաքին պիտակները հատուկ սարքավորումով:
  • Տպել հայաֆիկացումը արտաքին պիտակների վրա:
  • Տպել ապրանքի խնամքի և բաղադրության մասին տեղեկատվությունը ներքին պիտակի վրա:
  • Տրամադրել շաբաթական հաշվետվություն պրոդուկտ մենեջերներին և խանութ-սրահների մենեջերներին ամբողջ ապրանքատեսականու վերաբերյալ:

Պահանջներ

  • Ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար պարտադիր է:
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • «1C առևտուր» ծրագրի իմացություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Արշակունյաց 127/21 (Նորագավիթ)

Վեցօրյա աշխատանքային շաբաթ, ժ. 10:00-18:00:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում