Օֆիս մենեջեր
Արփի Սոլար ՍՊԸ
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
06.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը փնտրում է օֆիս-մենեջեր գրասենյակի վարչական և գործառնական աշխատանքները համակարգելու համար՝ անմիջականորեն ներգրավվելով ՄՌԿ բաժին:
Պարտականություններ
- Գրասենյակն ապահովել անհրաժեշտ գրենական և տնտեսական նյութերով
- Ապահովելով կապ մատակարարների հետ
- Վարել փաստաթղթաշրջանառություն, կազմել անհրաժեշտ փաստաթղթեր
- Իրականացնել նամակագրություններ և հեռախոսազանգեր
- Համակարգել գրասենյակային հանդիպումները. դիմավորել և ճանապարհել այցելուներին, ապահովել պատշաճ հյուրընկալություն (սուրճ, ջուր, թեյ)
- Կազմակերպել աշխատանքային հանդիպումներ, ժողովներ և միջոցառումներ
- Վերահսկել գրասենյակում անհրաժեշտ կարգի և մաքրության ապահովումը
- Համագործակցել ընկերության բոլոր բաժինների հետ
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն (պարտադիր)
- Աշխատանքային փորձ օֆիս մենեջերի կամ ադմինիստրատիվ այլ հաստիքի
- Բարձրագույն կրթություն
- MS Office(Excel-ի լավ իմացություն)
- Ժամանակի կառավարում, բազմաֆունկցիոնալություն (multitasking)
- Ճկուն հաղորդակցման, միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ
- Թիմային, պատասխանատու և սովորելու ձգտումով
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ Դավթաշեն 3-րդ թաղ.
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, ժամը 09:00-18:00