Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 29.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Կարաս Գրուպ»–ը աշխատանքի է հրավիրում պատասխանատու օֆիս մենեջերի։

Պարտականություններ

  • Ապահովել հիմնարկի փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացումը,
  • Ընդունել և գրանցել թղթակցությունը, ուղարկել դրանք համապատասխան աշխատակիցներին,
  • Համակարգել հանդիպումները ներառյալ ժամանակացույցը, օրակարգի պատրաստումը,
  • Ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Աջակցել հատուկ նախագծերին և կատարել այլ պարտականություններ, որոնք հանձնարարված են ղեկավարության կողմից,
  • Ղեկավարի հանձնարարությամբ տպագրել նյութեր, ընթացիկ տեղեկատվությունը ներմուծել տվյալների բազա,
  • Սերտ համագործակցել այլ ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն,
  • Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն,
  • Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման հմտություններ,
  • Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն,
  • Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Համակարգչային հմտություններ,

Հավելյալ նշումներ

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում