Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օֆիս մենեջեր

Mixxup Agency

Ոլորտ` Անշարժ Գույք
Վերջնաժամկետ` 17.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Mixxup ընկերությունը փնտրում է օֆիս մենեջեր։

Պարտականություններ՝

  • Մուտքագրել ընթացիկ տվյալները CRM համակարգ։
  • Մշակել և տեղադրել հայտարարություններ։
  • Կազմել անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Հետևել գրասենյակի գրենական, տնտեսական պիտույքների, սարքավորումների և այլ իրերի առկայությանն ու դասավորվածությանը։
  • Կազմակերպել հանդիպումներ և միջոցառումներ։

Պահանջներ՝

  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն։
  • Նախաձեռնողականություն և կազմակերպչական հմտություններ։

Պայմաններ՝

  • Աշխատաժամանակ՝ երկուշաբթի–ուրբաթ 10։00–19։00, շաբաթ՝ 10։00–15։00։
  • Աշխատավարձը կախված է թեկնածուի հմտություններից ու փորձից։

Ընկերությունը տրամադրում է՝

  • Առողջության ապահովագրություն։
  • Կարիերայի աճի հնարավորություն:
  • Անվճար թրեյնինգների մասնակցություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում