Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օդորակման սարքավորումների (HVAC) արտադրամասի հավաքագրող (փականագործ)

AC Smart Air

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 28.01.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«AC Smart Air» ընկերությունը փնտրում է օդափոխման, օդորակման սարքավորումների (HVAC) արտադրամասի դետալների հավաքագրողի (փականագործի), ով կիրականացնի մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների ՝ օդամղիչների, օդի մշակման սարքավորումների, կցամասերի, աղմկախլացուցիչների և այլնի հավաքագրում։

Պարտականություններ

  • Իրականացնել տարբեր բաղադրամասերի, օդորակմաան համակարգերի դետալների համադրման, ձգման, կտրման, մշակման, ներկման աշխատանքներ։
  • Աշխատանքային օրվա ավարտին տարանջատել որակյալ, խոտան և կիսախոտան արտադրանքները։
  • Հետևել իր կողմից անմիջական օգտագործվող սարքերի, ձեռքի գործիքների գործարկմանը և անջանտմանը, նախապես տեղեկացնել շահագործման դժվարությունների մասին անմիջական ղեկավարին։
  • Ինքնուրույն կարդալ տրամադրված տեխնիկական մասնագրերը/աղյուսակները, գծագրերը, տեխնիկական անձնագրերը, կատարել համապատասխան չափագրումները և պատրաստել, հավաքել պահանջներին համապատասխան օդափոխման սարքավրումները, օդամուղները, համապատասխան էլեկտրամասերը։
  • Կատարել արտադրությանը առնընչվող այլ գործունեություն արտադրամասի ղեկավարի հանձնարարականների համաձայն։

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտում աշխատելու փորձ կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Ներքին կարգապահության և կազմակերպվածության որակների առկայություն
  • Մասնագիտական զարգացման և նորը յուրացնելու ձգտում

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում