Ներքին աուդիտոր
Byblos Bank Armenia CJSC
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.07.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
- Իրականացնել մասնաճյուղերի թեսթավորման աշխատանքային գրաֆիկով նախատեսված աուդիտոական ընթացակարգերը, ներառյալ խնդիրների բացահայտումն ու սահմանումը, ինչպես նաև ապացույցների վերանայումն ու վերլուծությունը,
- Անցկացնել հարցազրույցներ, վերանայել փաստաթղթեր, կազմակերպել և անցկացնել հարցումներ, շարադրել ամփոփ զեկույցներ և պատրաստել աշխատանքային փաստաթղթեր,
- Աուդիտի խնդիրները և աուդիտի կողմից տրվող առաջարկները բացահայտել և փաստաթղթավորել թեմային վերաբերող անկախ դատողության հիման վրա,
- Աուդիտորական աշխատանքների ընթացքում բացահայտված վերահսկողական համակարգի բոլոր թերությունների մասին անմիջապես տեղեկացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարին,
- Շարունակաբար բարելավել աուդիտորական գործընթացները և ընթացակարգերը,
- Զարգացնել և պահպանել արդյունավետ հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ,
- Իրականացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կազմակերպման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում ( ACCA / CIA կդիտվի որպես առավելություն),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ հավատարմագրված աուդիտորական կազմակերպությունում՝ պատասխանատու կամ նմանատիպ այլ պաշտոնում,
- Բանավոր և գրավոր անգլերենի իմացություն,
- Արագ ընկալելու կարողություն և ճկունություն,
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ,
- Դրական և արհեստավարժ վերաբերմունք,
- Ժամանակը առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն՝ թիրախներին հասնելու նպատակով,
- Microsoft office ծրագիրն արդյունավետ օգտագործելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները: