Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին անվտանգության աշխատակից

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 16.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Փորձառու

Մեր մասին։ «Զիգզագ»-ը էլեկտրոնիկայի, կենցաղային, խոհանոցային, մոբայլ և համակարգչային, տեխնիկայի, աուդիո և վիդեոտեխնիկայի, կենցաղային ու խոհանոցային այլ պարագաների մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպություն է, որն ավելի քան 28 տարի է առաջատար տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում։

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել վաճառասրահում գույքի ամբողջականությունը
  • Կանխարգելել ապրանքների հնարավոր կորուստը կամ վնասվելը
  • Ապահովել թիմակիցների և հաճախորդների անվտանգությունը
  • Արագ արձագանքել անվտանգության խնդիրներին, ռիսկեր նկատելու դեպքում անմիջապես արձագանքել և ձեռնարկել համապատասխան ընթացակարգային միջոցներ
  • Հետևել աշխատանքի անվտանգ իրականացմանը:

Պահանջվող հմտություններ

  • Ուշադրություն, զգոնություն և գաղտնապահություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Գրարգետ խոսելու և միտքը շարադրելու ունակություն
  • Փորձը տվյալ ոլորտում ցանկալի է
  • Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
  • Հայերենի լավ իմացություն


Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում