Ներմուծումների և գնումների մասնագետ
360° ՇԻՆԲԱԶԱ
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
28.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
360° ՇԻՆԲԱԶԱ ընկերությունը փնտրում է փորձառու Ներմուծումների և գնումների մասնագետ՝ Ընկերության արագ զարգացող թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Արտերկրյա մատակարարների որոնում, գործարար կապերի հաստատում,
- Մատակարարման պայմանագրերի շուրջ բանակցությունների վարում,
- Ընտրված արտերկրյա և տեղական մատակարարների հետ գործարար կապերի պահպանում և զարգացում,
- Պահանջվող ապրանքների գնահարցումներ, մատակարարների առաջարկների գնային վերլուծություն,
- Վաճառքի մենեջերներից պատվերների ընդունում, համակարգում և մատակարարներին պատվերի ձևակերպում,
- Ապրանքնային մնացորդի վերլուծություն ըստ առանձին ապրանքնախմբերի և պահանջվող ապրանքների պատվիրում,
- Ապրանքների բեռնափոխադրումների կազմակերպում և ընթացքի վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տնտեսագիտության, կոմերցիայի, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում,
- Համարժեք գործառույթներով առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի առնվազն միջին իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel` լավ իմացություն, Internet)
- Շփման և հաղորդակցության գերազանց կարողություններ, բանավոր և գրավոր խոսքի կուլտուրա,
- Բանակցությունների վարման բարձր հմտություններ,
- Ճշտապահություն, ինքնակազմակերպման կարողություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր