Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ / Ապրանքագետ

«ՄԲՄ» ՍՊԸ

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 04.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ՄԲՄ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետ/Ապրանքագետի:

Պարտականություններ

  • Արտաքին շուկայի ուսումնասիրություն, ապրանքների մատակարարների որոնում և ընտրություն ըստ ընկերության որակական և գնային չափանիշների
  • Գնային հարցում, ստացված տվյալների համեմատություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման ու լոգիստիկայի հետ կապված խնդիրների կարգավորում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Ներկրմանը վերաբերող ինֆորմացիայի ամբողջական և ճշգրիտ պահպանում, անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Վաճառքի ուսումնասիրություն և վիճակագրություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական կամ տնտեսագիտական,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, 1C),
  • Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Բանակցելու և գործարար հաղորդակցման հմտություն,
  • Վերլուծական մտածողություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումեները նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում