Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ համատեղությամբ

SKY սուպերմարկետների ցանց

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 10.06.2023
Քաղաք` Հեռավար
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-400,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՆՅՈՒ ՍՔԱՅ ԳՐՈՒՊԻՆ անհրաժեշտ է ներմուծման մասնագետ համատեղությամբ

Պարտականություններ

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջներ

  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի`1Ց ՀԾ)
  • Հայերեն,անգլերեն ,ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր ՝երկուշաբթի -ուրբաթ 9․00-18․00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում