Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման և Արտահանման մասնագետ

Դարոյնք ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 19.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Դարոյնք» ՍՊԸ-ն փնտրում է Ներմուծման և Արտահանման մասնագետի, ով կկազմակերպի ընկերության ներմուծման և արտահանման գործընթացների կազմակերպումը

Պարտականություններ

  • Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Բանակցությունների վարում, գործարար կապերի հաստատում առկա և պոտենցիալ մատակարարների հետ
  • Գնային առաջարկների ուսումնասիրություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջներ

  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • MS Excel-ի գերազանց իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ խոսակցական և գրավոր

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 09։00-17։30, շաբաթ՝ ժամը` 09։00-13։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում